տուն Լուրեր Դաղստանի նախագահը հրաժարականի դիմում է գրել

Դաղստանի նախագահը հրաժարականի դիմում է գրել

108
0

RIAN_02457363.HR_.ru_1

Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլատիպովը մտադիր է հեռանալ պաշտոնից, որի կապակցությամբ նա շտապ կանչվել է ՌԴ նախագահի աշխատակազմ՝ քննարկելու հրաժարականի և պաշտոնում հնարավոր թեկնածությունների վերաբերյալ հարցեր. հաղորդում է RBK-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլում Աբդուլատիպովին մի շարք պաշտոններ են առաջարկել:

Դաղստանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր` սեպտեմբերի 27-ին:

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մի շարք նահանգապետների հրաժարականը սպասված և պահանջված գործընթաց է: