տուն Լուրեր Դա նրանց գործն է. Լավրովը՝ Կատարի իրավիճակի մասին

Դա նրանց գործն է. Լավրովը՝ Կատարի իրավիճակի մասին

155
0

large_222ce7b43a

Մի շարք արաբական երկրների՝ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը իրենց գործն է, Մոսկվան չի միջամտում այդ հարցին: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Դա նրանց գործն է, այդ պետությունների երկկողմ հարաբերություններն են: Մենք այդ որոշմանը չենք միջամտել, չնայած աշխարհում յուրաքանչյուր միջադեպի մեջ մեզ են կասկածում, սակայն վստահեցնում եմ ձեզ, դա այդպես չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ չորս արաբական երկրներ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Ավելի ուշ երկրներին են միացել Եմենը, Լիբիան և Մալդիվները:

Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և արաբական պետություններում ներքին իրավիճակը ապակայունացնելու մեջ:

Նշենք, որ Դուբայի Emirates և եգիպտական Egyptair ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Կատար թռիչքները: