«Որևէ տեքստ մենք չենք տեսել, կտեսնենք, կքննարկենք: Ես ինքս անձամբ իմ կարծիքն ասեմ, որ ես շատ տրամադիր չեմ շարունակել այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իրականացնում է ստորագրահավաք, որպեսզի ՍԴ-ում վիճարկի հանրաքվեն:
Հարցին, թե ինչո՞ւ է անպտուղ ՍԴ դիմելը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը: «Բազմիցս ասել ենք՝ այսօրվա ընտրական համակարգի պրոբլեմները մենք բոլորից լավ գիտենք: Մեզ որևէ առաջարկություն չի արվել, տեքստ չենք տեսել: Թող բերեն, մենք կքննարկենք, անձամբ իմ տեսակետն է, որ դա անպտուղ աշխատանք է»,- նշեց նա:
Արդեն տեղեկացրել էինք, որ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Այս պահին ստորագրել է 12 պատգամավոր: