տուն Աշխարհ «Czech Airlines»-ը հայտարարել է միջազգային թռիչքների վերսկսման մասին

«Czech Airlines»-ը հայտարարել է միջազգային թռիչքների վերսկսման մասին

219
0

«Czech Airlines» ավիաընկերությունը մայիսի 18-ից վերսկսել է միջազգային ուղևորափոխադրումները:

ՏԱՍ-իտեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ազգային ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիրա Դուֆկովան:

«Երկուշաբթի օրվանից վերսկսվում են կանոնավոր թռիչքները Պրահան Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի հետ կապող ուղղություններով: Մայիսի 21-ից մենք կրկին կթռչենք Ստոկհոլմ, մայիսի 24-ից՝ Կիև, մայիսի 25-ից՝ Օդեսա և Բուխարեստ»,-ասել է նա: Նշվում է, որ թռիչքի ընթացքում ուղևորները և օդանավի անձնակազմը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ: Ինքնաթիռ մտնելուց և դուրս գալուց պարտադիր պետք է պահեն սոցիալական հեռավորություն:

Թե երբ ավիահաղորդակցությունը կվերականգնվի Պրահայից դեպի ռուսական քաղաքների ուղղությամբ, դեռ հայտնի չէ:

Մայիսի 18-ի տվյալներով Չեխիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 475: Ընդհանուր առմամբ, վարակից մահացել է 298 մարդ, ապաքինվել է 5 հազար 462-ը: