Այսօր Բեռլինում անցկացվել է ցույց՝ ընդդեմ Մերկելի քաղաքականության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցում է երկուսուկես հազար մարդ:
Ակցիան տեղի է ունենում կենտրոնական կայարանի հրապարակի մոտ: Կայարանում, պլատֆորմներում և մուտքերի մոտ հսկում են ոստիկանության զինված ջոկատներ:
«Եվս մի քանի հազար մարդ շենքի հակառակ կողմում մասնակցում է հակացույցի»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ցույցին մասնակցում են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ու «Պեգիդա» հասարակական հակաիսլամական շարժումը:
Ակցիան նվիրված է 3 դաշնային հողերում մարտի 13-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Համանման ցույց է նախատեսված մարտի 13-ին՝ Շտուտգարտում: