Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հիացմունք է առաջացրել չինական հանդիսատեսի մոտ՝ շուրջ 30 րոպե ինտերակտիվ զրույց վարելով մաքուր չինարենով: Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph-ը:
Ցուկերբերգն իր ելույթը սկսել է չինարենի իր «ահավոր» իմացության համար ներողություն խնդրելով:
Չնայած դրան՝ նա մոտ կես ժամ խոսել է սահուն հյուսիսչինական մանդարինով, իսկ վերջում մի քանի անեկդոտ է պատմել մյուս տարածված խոսվածքով՝ պուտունհուայով: