Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է արտահայտվել սոցցանցի գործիքներում «չեմ հավանում» կոճակի ավելացմանը։ Այս մասին նա ասել է երեկ Facebook-ի կենտրոնական գրասենյակում։
«Շատ հաճախ մարդիկ տխուր հրապարակումներ են անում կամ այնպիսի բաներ, որոնք կապ ունեն տարբեր երկրների մշակույթների, սոցիալական կյանքի հետ։ Շատերն ասում են, որ անհրաժեշտ է «չեմ հավանում» կոճակը։ Մենք մտածել ենք այդ ուղղությամբ։ Մարդիկ ցանկանում են հնարավորություն ստանալ խոսելու այն մասին, որ որոշ երևույթներ լավ չեն, սակայն մենք չենք կարծում, որ դրանից դրական բան կստացվի։ Մենք այն չենք ստեղծի։ Ես չեմ կարծում, թե Facebook-ում կարիք կա ստեղծել «հավանված» և «չհավանված» հրապարակումների տարբերություն, և չեմ կարծում, որ «չեմ հավանում» կոճակն արժեք ունի կամ օգուտ կբերի սոցցանցին», — ասել է նա։