տուն Հասարակություն Առողջապահություն COVID-2019. ՌԴ-ում մեկ օրում վարակվել է 6 հազ. 60, Մեծ Բրիտանիայում 5...

COVID-2019. ՌԴ-ում մեկ օրում վարակվել է 6 հազ. 60, Մեծ Բրիտանիայում 5 հազ. 850 մարդ. թարմ տվյալներ

220
0

Վերջին մեկ օրում նոր կորոնավիրոիսով վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Ռուսաստանում՝ 6 060, և Մեծ Բրիտանիայում՝ 5 850, որտեղ գրանցվել է նաև մահվան նոր դեպքերի ամենամեծ թիվը՝ 596։

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ապրիլի 19-ի ժամը 18։02-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 358 հազ. 683-ի, մահացածներինը՝ 161 հազ. 921-ի, բուժվածներինը՝ 606 հազ. 661-ի, ներկայումս որպես վարակակիր գրանցվածների թիվը կազմում է 1 մլն 590 հազ. 101։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։

ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 739 հազ. 502-ի, գրանցվել է 710 նոր դեպք, մահացել է 39 հազ. 40 մարդ, մահվան նոր դեպքերը 26-ն են։

Իսպանիայում գրանցվել է վարակվելու 195 հազ. 944 դեպք, որոնցից նոր են 1 528-ը, մահացել է 20 հազ 453 մարդ, որոնցից 410-ը՝ վերջին մեկ օրում։

Իտալիայում վարակների գրանցված ցուցանիշը 175 հազ. 925 է, մահերինը՝ 23 հազ 227, Ֆրանսիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 151 հազ. 793 և 19 հազ. 323, Գերմանիայում՝ 144 հազ. 348 և 4 547, Մեծ Բրիտանիայում՝ 120 հազ 67 և 16 հազ. 60, Չինաստանում՝ 82 հազ. 735 և 4 632, Իրանում՝ 82 հազ. 221 և 5 118։

Թուրքիայում նոր կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվը հասել է 82 հազ. 329-ի, այստեղ մահացել է 1 890 մարդ, Ադրբեջանում՝ 1 398-ի և 19-ի, իսկ Վրաստանում՝ 394-ի և 4-ի։ Ռուսաստանում վարակվածների ցուցանիշը հասել է 42 հազ. 853-ի, իսկ մահացածներինը՝ 361-ի։