Մյունխենի բնակիչների տներն այս օրերին կարող են գալ երիտասարդներ՝ ոստիկանության ուղեկցությամբ և խնդրել կամավոր արյուն հանձնել, ընդամենը 3 միլիլիտր` մի թեյի գդալի չափով: Դա անհրաժեշտ է հանուն գիտության, բացի այդ՝ մյունխենաբնակները կկարողանան պարզել վարակված են COVID-19-ով, թե ոչ:
Բնակչության ո՞ր տոկոսն է արդեն կրել COVID-19 թեթև ձևը
Ապրիլի 5-ին մոտ 70 ուսանող-բժիշկներ մասնակցում են SARS-CoV-2-ի լայնածավալ հակամարմինների թեստավորմանը։ 4 ամսվա ընթացքում նրանք մտադիր են 4,5 հազար բնակչի այցելել և ստուգել նրանց:
Մինչ այժմ Գերմանիայում ստուգվել են այն մարդիկ, որոնք ունեցել են կորոնավիրուսի հիվանդության ախտանիշներ։ Այժմ Մյունխենում նրանք թեստավորում են բնակիչներին՝ պարզելու, թե ներկայումս քաղաքաբնակների քանի տոկոսն է կրում COVID-19-ի թեթև ձևը։ Այլ կերպ ասած, նրանք ցանկանում են պարզել, թե քաղաքում որքանով է արդեն զարգացել ընդհանրական իմունիտետը։
Տվյալ հետազոտության համար Մյունխենում հատկացվել է 1 մլն եվրո
Ուսումնասիրությունը ղեկավարում է Մյունխենի համալսարանի վարակիչ հիվանդությունների և արևադարձային բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մայքլ Հոելշերը: Նախագծում ընդգրկված է շուրջ 50 մասնագետ`բժիշկ, համաճարակաբան, մանրէաբան, ինչպես նաև վիճակագրագետ, մաթեմատիկոսներ և համակարգչային գիտնականներ: