տուն Աշխարհ COVID-19-ի պատճառով Ադրբեջանում գոյատևման պայքար է․ զինվորներին չեն հոսպիտալացնում

COVID-19-ի պատճառով Ադրբեջանում գոյատևման պայքար է․ զինվորներին չեն հոսպիտալացնում

215
0

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը haqqin.az լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է COVID-19 վարակով կարանտինի տակ պահվող Ադրբեջանի քաղաքացիների բողոքներին և հայտարարել.

«Այս հարցին պետք է նայել օբյեկտիվորեն։ Կարանտինն առողջարան չէ: Ոչ ոք չպետք է մտածի, որ նա ժամանել է կարանտին հանգստի համար, որ նրա համար անվճար զբոսաշրջային հնարավորություններ են ստեղծելու»:

Իրական փաստերն արձանագրում են ամենևին այլ պատկեր: Ադրբեջանում COVID-19 վարակով մեկուսացվածները բառի բուն իմաստով մղում են գոյատևման պայքար:

Մեկուսացման անտանելի պայմաններ են ստեղծված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, որտեղ մեկուսացվածները բարձրաձայնում են կեցության սարսափելի հնարավորությունների, սպառնալիքների և նույնիսկ ֆիզիկական բռնության մասին: 

Մեկուսացվածների գերակշռող մասը Նախիջևանի զորամասերի տարածքում է: Զորամասերում մեկուսացված անձանց խոսքերով՝ մեկուսարանների դռների մոտ հերթապահում են զինված անձինք և նրանց կարգադրությունները չկատարելու դեպքում մեկուսացվածներից խլում են բջջային հեռախոսներն, անձնագրերը, իսկ առանձին դեպքերում՝ մեկուսացնում նկուղներում:

Համացանցում անգամ տեղեկատվություն է հայտնվել, որ անհնազանդության դրսևորման համար դաժան ծեծի է ենթարկվել մեկուսացված ադրբեջանցի ուսանողը:


Վարակված, ծայրահեղ ծանր առողջական վիճակում զինվորներին չեն հոսպիտալացնում՝ վարակակիրների իրական քանակը թաքցնելու նպատակով:

Տվյալ դեպքերը եզակի չեն Ադրբեջանում և դրանց լուսաբանման սակավությունը փաստում է միայն մեկ բան՝ երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: