տուն Աշխարհ Covid-19-ից մահացածների թիվը ողջ աշխարհում հատել է 90 000-ի շեմը․ Worldometers

Covid-19-ից մահացածների թիվը ողջ աշխարհում հատել է 90 000-ի շեմը․ Worldometers

175
0

Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը ողջ աշխարհում հատել է 90 000-ի շեմը: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Մահացության բարձր ցուցանիշներ են գրանցել Իտալիան (17 669), Իսպանիան (15 238), ԱՄՆ-ն (14 865), Ֆրանսիան (10 869), Մեծ Բրիտանիան (7079):

Ներկա դրությամբ՝ ողջ աշխարհում կորոնավիրուսի ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 1 108 827 մարդ: Համաճարակի բռնկումից ի վեր Covid-19-ով վարակվել է 1 539 424 մարդ: Ապաքինվել է 340 586 մարդ:

Ամենից շատ տուժած երկրներն են ԱՄՆ-ն, որը 435 941 վարակակիր ունի, Իսպանիան (152 466), Իտալիան (139 422), Գերմանիան (113 615), Ֆրանսիան (112 950), Չինաստանը (81 865), Իրանը (66 220), Մեծ Բրիտանիան (60 733), Թուրքիան (38 226):