Costa Concordia զբոսանավը, որ վթարվել էր 2012թ. հունվարին, կարող է թափոնացվել Թուրքիայում, հաղորդում է РИА Новости՝ հղում անելով Radio 24-ին։
Իտալիայիզ քաղպաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին հաստատել է, որ նավը մինչև հունիսի վերջը կտարվի այն 12 նավահանգիստներից մեկը, որոնք պատրաստ են այն թափոնացնել։ Խոսքը իտալական 5 նավահանգիստների, նաև արտերկրում գտնվող 7 նավահանգիստների, այդ թվում՝ թուրքական, մասին է։
Հիշեցնենք, որ Costa Concordia-ն խութերին էր բախվել 2012 թ. լույս հունվարի 14-ի գիշերը Տոսկանայի ափերի մոտ։ Վթարի զոհ էր դարձել 32 ուղևոր։