տուն Քաղաքական Միջազգային Corriere della Sera-ն 20 միլիոն անվճար թերթ կբաժանի մեկ օրում

Corriere della Sera-ն 20 միլիոն անվճար թերթ կբաժանի մեկ օրում

104
0

12

Իտալական առաջատար Corriere della Sera թերթը պատրաստվում է 20 մլն օրինակ թերթ բաժանել մեկ օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։ Նախատեսվում է, որ թերթի ղեկավարությունն այս ակցիան իրականացնելու է մայիսի երկրորդ կեսին։

Նման քայլով Corriere della Sera-ն ցանկանում է նշել տնտեսական ճգնաժամն Իտալիայում հաղթահարելը, ինչպես նաև գովազդել Corriere della Sera-ի նոր կայքը։ Թերթը դուրս կգա La Ripresa՝ «վերականգնում» խորագրով։ Թերթին այս ձեռնարկում օգնում են Իտալիայի խոշորագույն տասը ընկերություններ, այդ թվում մակարոնեղեն արտադրող Barilla, շոկոլադե Ferrero, ավտոմոբիլային Fiat և բջջային Telecom Italia ընկերությունները։

Տեղեկացնենք, որ թերթի առաջին համարը լույս է տեսել նախանցած դարում՝ 1876 թվականին։