տուն Լուրեր Ցորկ. ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի համար

Ցորկ. ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի համար

75
0

michael_zorc_borussia_dortmund_v_apoel_nikosia_xxy3_5jfbsnx

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում.

«Սրանք կյանքիս ամենադժվար բանակցություններն էին: Եվ դրանք անցել են ոչ սովորական պայմաններում:

Մենք Հանս-Յոահիմ Վատցկեի հետ անձամբ մեկնեցինք Դոնեցկ: Ընդհանուր առմամբ մենք 3 առաջարկ ենք արել, և յուրաքանչյուր առաջարկից հետո «Շախտյորի» ներկայացուցիչը, որի հետ մենք բանակցություններ էինք վարում, դուրս էր գալիս «Շատյորի» նախագահ Ռինատ Ախմետովի հետ համաձայնության գալու համար: Ավելին, անձամբ Ախմետովը բառացիորեն 100 մետր հեռավորության վրա էր կանգնած այն տեղից, որտեղ ընթանում էին բանակցությունները, բայց մենք նրան այդպես էլ չտեսանք»,- ասել է Ցորկը:

Հիշեցնենք` Մխիթարյանը «Բորուսիայից» «Շախտյոր» է տեղափոխվել 27,5 մլն եվրոյի դիմաց: