Սուրճն ու գարեջուրը կարող են ազդել ԴՆԹ-ի այն հատվածների համար, որոնք պատասխանատու են քաղցկեղի և ծերանալու համար: Այսպիսի եզրակացության են եկել Թել Ավիվի համալսարանի իսրայելցի գիտնականները:
Նրանք պարզել են, որ կոֆեինը կրճատում է, իսկ գարեջուրը երկարացնում է քրոմոսոմների վերջույթները, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն վնասվելուց: Այսպիսի եզրակացության գիտնականները եկել են` ուսումնասիրելով ԴՆԹ-ի 6 հազար նմուշ: Նրանք պնդում են, որ ավելի երկարատև ուսումնասիրությունը թույլ կտա պարզել քաղցկեղի առաջացման բնույթը, որը պայմանավորված է հենց այդ վերջույթների կրճատման հետ: