տուն Քաղաքական Միջազգային Coca-cola-ն սկսում է կաթի արտադրություն

Coca-cola-ն սկսում է կաթի արտադրություն

114
0

fairlife

Coca-cola ընկերությունը մտադիր է առաջիկայում վաճառել կաթ սեփական Fairlife ապրանքանիշով։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Այդ արտադրանքը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի դեկտեմբեր ամսից։ Fairlife-ի գինը երկու անգամ թանկ կլինի ամերիկյան խանութներում վաճառվող կաթից։ Սակայն ընկերությունում նշել են, որ իրենց արտադրանքը 50 տոկոսով ավելի շատ պրոտեին և 30 տոկոսով ավելի քիչ շաքար է պարունակում։

Coca-cola-ում կանխատեսում են, որ իրենց նոր արտադրանքի նկատմամբ պահանջարկը կմեծանա ժամանակի ընթացքում։ Coca-cola-ն ամերիկյան շուկա է մտնում այն ժամանակ, երբ նվազում են սովորական կաթի վաճառքները, և ավելանում պրոտեինով հարուստ կաթի վաճառքները։