տուն Լուրեր CNN-ի լրագրողն ընդգրկվեց Ադրբեջանի «սև ցուցակում»

CNN-ի լրագրողն ընդգրկվեց Ադրբեջանի «սև ցուցակում»

114
0

BLACKLISTED

Ամերիկացի հայտնի ավագ խոհարար, CNN-ի թղթակից և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենն ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելելու համար. APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանը մտադիր էր «սև ցուցակում» ընդգրկել CNN-ի թղթակից Էնթոնի Բուրդենին:

CNN հեռուստաընկերության թղթակիցն այցելել էր Հայաստան և Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ էր վարել Արցախի Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ ճաշակել էր ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական մածուն, թթի և հոնի օղիներ: