Ամերիկյան CNN հեռուստաալիքը պատմել է Սոչիում մեկնարկած Օլիմպիական խաղերի, ինչպես նաև տեղի մշակույթի մասին։
Անդրադառնալով այստեղ բնակվող ազգային փոքրամասնություններին՝ հեռուստաալիքը նշել է, որ Սոչիի բնակչության գրեթե 20 տոկոսը հայեր են։ Չնայած 19-րդ դարում Ռուսաստանը սկսեց գաղութացնել այս շրջանները, այդուհանդերձ տեղի խոհանոցները շատ են տարբերվում մեկը մյուսից։
CNN-ը պատմում է, որ Amshensky Dvor ռեստորանում հնարավոր է գտնել հայկական խոհանոցի լավագույն ուտեստները։ Այստեղ կարելի է համտեսել կրակի վրա պատրաստված լավաշ և եփած մսի տեսականի։