Իրավիճակը Կառավարության շենքի մոտ շարունակում է մնալ լարված: Այս պահին գործադիրի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ցմահ դատապարտվածների հարազատները: Հավաքվածները գործադիրից պահանջում են քայլեր ձեռնարկել ցմահ դատապարտվածների գործերի վերանայման ուղղությամբ:
Նրանք կառավարություն են եկել տարբեր մարզերից, դժգոհում են, որ ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում չհայտարարեց և պահանջում են անհապաղ լսել հացադուլավորների պահանջները: Նրանք պահանջում են գորշերի վերանայում, եւ արդարության հաստատում:
Հիշեցնենք, որ մոտ 45 ցմահ դատապարտված մի քանի օր է՝ ինչ հացադուլ է հայտարարել։ Պահանջն է՝ իրենց գործերի վերանայում և արդարության վերականգնում: