տուն Հասարակություն Իրավական Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մասին տեսանյութը տրամադրվել է փաստաբանին. Աշոտ Ահարոնյան

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մասին տեսանյութը տրամադրվել է փաստաբանին. Աշոտ Ահարոնյան

160
0

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի մասին տեսանյութի՝ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի մոտ լինելու փաստին:

Պարոն Ահարոնյանի խոսքով՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մասին տեսանյութը տրամադրվել է փաստաբանին։

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք այդքան հեշտ է ոստիկանությունը տեսանյութեր տրամադրում։

«Հեշտ է, երբ մեզ դիմում է փաստաբանը: Քաղաքացուն չի տրամադրվում, բայց փաստաբանին տրամադրվում է: Հրապարակումից հետո մենք նայել ենք մեր քարտուղարությունում: Գրությունն ուղարկել է փաստաբանը: Մենք տրամադրել ենք փաստաբանին: Գուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանից կամ փաստաբանն է տվել»,-ասաց նա: