տուն Լուրեր Ցիպրասն ու Դավութօղլուն խոսել են ներգաղթյալների մասին

Ցիպրասն ու Դավութօղլուն խոսել են ներգաղթյալների մասին

93
0

Tsipras-Davutoglu-e1447918602988

Նոյեմբերի 18-ին Անկարայում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ մամուլի ասուլիսին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Թուրքիայի տարածքից  դեպի հունական կղզիներով Եվրոպա ուղևորվող գաղթականների հարցին, հայտարարել է, որ և՛ Թուրքիան, և՛ Հունաստանը սիրիական ճգնաժամի տուժածներն են, ոչ թե պատասխանատուները, հաղորդում է Hurriyet-ը:

«Որպես այս խնդիրներին առերեսվող կողմեր՝ մենք որոշել ենք երկկողմ համատեղ աշխատանք տանել»,- ասել է Դավութօղլուն:

Վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել ներգաղթյալների ճգնաժամին դիմագրավելու նպատակով համապատասխան նախարարությունների մեխանիզմների և աշխատանքային խմբերի ստեղծման շուրջ: