տուն Քաղաքական Միջազգային Ցիպրասի կուսակցությունը կրկին հաղթում է ընտրություններում

Ցիպրասի կուսակցությունը կրկին հաղթում է ընտրություններում

105
0

1 (1)

Հունական ՍԻՐԻԶԱ կուսակցությունը, որը գլխավորում է պաշտոնաթող Ալեքսիս Ցիպրասը, քվեաթերթիկների 97,45%-ի հաշվարկի արդյունքում 35,47%-ով հաղթում է այդ երկրի խորհրդարանական ընտրություններում:

Նրան 7,4% զիջում է «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որը ստացել է ձայների 28,07%-ը:

ՍԻՐԻԶԱՆ, այսպիսով, ստանում է խորհրդարանի 300 մանդատներից 145-ը: Կառավարություն ձևավորելու համար ՍԻՐԻԶԱՆ կոալիցիա կկազմի «Անկախ հույների» հետ, որոնք խորհրդարան են անցել 3,69%-ով: