տուն Լուրեր Չունի աշխարհը քեզ Ամյան. օգտատերերը՝ երգչի պարգեւատրման «հետքերով»

Չունի աշխարհը քեզ Ամյան. օգտատերերը՝ երգչի պարգեւատրման «հետքերով»

144
0

arm149598896012

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք երգիչ-երգչուհիներ պարգեւատրվեցին: Նրանց շարքում էր նաեւ Ռազմիկ Ամյանը: Երաժշտական բնագավառում ունեցած վաստակի համար Սերժ Սարգսյանը Ամյանին վաստակավոր արտիստի կոչում է շնորհել: Առհասարակ, Սերժ Սարգսյանի երաժշտական ճաշակը աշխարհը չունի` կասեր Ռազմիկ Ամյանը: Սարգսյանը դա ապացուցել էր նախորդ տարի, երբ Արմենչիկին շնորհել էր նույն այն կոչումով, ինչով պարգեւատրեց Ռազմիկ Ամյանին:

Վերջինս էլ, ոգեւորված Սարգսյանի պարգեւատրումից, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, իսկ որպեսզի գրառումը Բաղրամյան 26-ին եւ, որ ամենակարեւորն է, վաստակավորի կոչում ունեցողին հարիր լինի, Ռազմիկ Ամյանը նախ գրում է հայերեն, ապա «թարգմանում» լատինատառ (տե՛ս լուսանկարը).

18815981_1551515971587069_111812524_n

Ամյանի գրառումը արժանացել է մեծ թվով հավանումների (լայքերի): Օգտատերերի արձագանքը տարբեր է: Ոմանք համարում են, որ Ռազմիկ Ամյանը արժանի է կոչմանը, ավելին, կարծիք են հայտնել, որ Սերժ Սարգսյանը մի բան էլ ուշացրել է: Եղել են օգտատերեր, ովքեր քննադատություն են հնչեցրել:

Օրինակ` ֆեյսբուքյան օգտատերերից Արա Կազարյանը Ամյանի գրառման տակ արձագանքել է.

Ախպեր ջան շնորհավոր:
Axper jan shnorhavor!
Ахпер Джан Шноравор!

18763390_1551515948253738_1505736273_n

Գուրգեն Ասատրյանն էլ գրել է. «Ինչքան սերժիկնա նախագահ՝ այնքան էլ դու էս վաստակավոր»:

18834342_1551515928253740_260823551_n

Տաթեւ Հովհաննիսյանն էլ կարծիք է հայտնել, որ Ռազմիկ Ամյանն արժանի էր կոչմանը: Օգտատերը լատինատառով հետեւյալ գրառումն է արել. Iroq vor arjani eq,ev der vaxuc petq e arjanacac lineiq! Shnorhavorum en:

18816759_1551515904920409_760135395_n

Ռազմիկ Ամյանի գործընկերներից երգիչ Noro-ն էլ շտապել է շնորհավորել Ամյանին` որոշակի խմբագրելով նրա երգերից մեկը:  Shnorhavorum em Vastakavor jan!
Chuni Ashxarhe Qez Amyan,- գրել է նա:

18763116_1551515898253743_470919337_n

Օգտատերերի մյուս արձագանքներին ծանոթացեք այստեղ:

Փայլակ Ֆահրադյան