Google ընկերությունը ստեղծել է Chrome դիտարկչի համար նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատիրոջն՝ իրականացնել ձայնային որոնում: Նախկինում, եթե անհրաժեշտ էր իրականացնել ձայնային որոնում, օգտատերը պետք է սեղմեր բարձրախոսով կոճակի վրա: Այժմ բավական է բարձրաձայն ասել՝ OK Google:
Սակայն, այս գործիքը քննադատողները նշում են, որ որոնումներն իրականացնելիս պարտադիր պայման է, որպեսզի google.com էջը միշտ բաց լինի: Այդ դեպքում հնարավոր է, որ շատերի համար ավելի հեշտ լինի մուտքագրել որոնման համար նախատեսված բառը: