Աճուրդի է հանվել Պիտեր Պաուլ Ռուբենսի քիչ հայտնի կտավ, հայտնում է Gazeta-ն: «Ղովտը եւ դուստրերը» կտավի վաճառքով զբաղվում է Christie’s աճուրդի տունը: Ակնկալվում է, որ աշխատանքն աճուրդին կվաճառվի ավելի քան 20 մլն ֆունտով:
Կտավը նկարվել է Անտվերպենում` 1613-1614 թվերի արանքում: Մինչ այժմ կտավը հրապարակայնորեն չէր ցուցադրվել, դրա մասին գիտեին առավելապես սեւ-սպիտակ լուսանկարներով:
Christie’s-ում հույս ունեն, որ կտավն աճուրդին նույնպիսի հաջողություն կունենա, ինչպիսին ունեցավ այս պահի դրությամբ Ռուբենսի վերջին կտավը: 2002-ին Sotheby’s-ի աճուրդին «Անմեղների կոտորածը» կտավը վաճառվեց 49,5 մլն ֆունտով:
Աճուրդից առաջ, «Ղովտը եւ դուստրերը» կտավը համաշխարհային շրջագայության կմեկնի: Մասնավորապես, հնարավոր կլինի այն տեսնել Նյու Յորքում: Աճուրդը տեղի կունենա հուլիսին` Լոնդոնում: