տուն Քաղաքական Միջազգային Christie’s-ը 2.5 միլիոն դոլարով վաճառել է Իսահակ Նյուտոնի գրքի բացառիկ օրինակը

Christie’s-ը 2.5 միլիոն դոլարով վաճառել է Իսահակ Նյուտոնի գրքի բացառիկ օրինակը

131
0

 

1826631

Christie’s աճուրդների տունը վաճառել է Իսահակ Նյուտոնի «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատանքի առաջին հրատարակության եզակի նմուշը 2.5 մլն դոլարով։

Դասական ֆիզիկայի հիմքում ընկած այս աշխատությունը տպագրվել է 1687 թվականին՝ Անգլիայի թագավոր Հակոբ 2-րդ Ստյուարտի համար։ Նրա կազմը զարդարված է միապետի միացագրով։ Աճուրդի կազմակերպիչները նախատեսում էին այն վաճառել 400-600 հազար դոլարով։ Նրանք կարծիք են հայտնել, որ այս օրինակը յուրահատուկ է, քանի որ վերջին 50 տարում չի վաճառվել այս գրքի և ոչ մի օրինակ։ Առայժմ հայտնի չէ գրքի ոչ նախորդ և ոչ էլ ներկա տիրոջ անունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here