տուն Լուրեր Չպետք է շատ ռոմանտիկ լինել և ասելˋ ԵԽ-ի ընդունած փաստաթուղթն զուտ...

Չպետք է շատ ռոմանտիկ լինել և ասելˋ ԵԽ-ի ընդունած փաստաթուղթն զուտ ուղղված է հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանը

84
0

Vladimir

«ԵԽ-իˋ Հայոց ցեղասպանության վերբերյալ ընդունած փաստաթուղթն աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ նման հայանպաստ համատեքստի շրջանակներում ընդունվեցˋ Ապրիլի 24-ի նախօրյակին, բայց, ընդհանուր առմամբ, այս որոշումը դեռևս 198 7թ. սկսված գործընթացի բաղկացուցիչ մասն է, որտեղ առավել մանրամասն քննարկվեց և´ Հայոց ցեղասպանության պատժելիությանը հարցը, և´ Հայոց ցեղասպանության որակման հարցը, և´ հայ-թուրքական  հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետը Վլադիմիր Վարդանյանը:

Բանախոսն ընդգծեց, որ ընդունված փաստաթուղթն առավել կարևոր է և նախորդ երկու փաստաթղթերից առանձնանում է նրանով, որ ավելի շատ է ընդգծվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը:

Նշենք, որ ԵԽ-ն Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1987թ. և 2005թ. ևս երկու փաստաթուղթ է ընդունել:

«Չպետք է շատ ռոմանտիկ լինել և ասել, որ այս փաստաթուղթն զուտ ուղղված է ՀՀ-ի և հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանը։ Այն նաև այլ խնդիրներ է հետապնդումˋ քաղաքական, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի հետագա հարաբերակցության առնչությամբ ընդունված փաստաթուղթ է».- նշում է պարոն Վարդանյանը:

Վերջինս նշեց նաևˋ  իրավական փաստաթուղթ լինելով հանդերձ, իրավական լուրջ ազդեցություն հնարավոր է, որ չթողնի հետագա գործընթացների վրա:

Հարցին, հնարավո՞ր է  ընդունված փաստաթուղթը խոչընդոտ հանդիսանա Թուրքիայիˋ ԵՄ-ին անդամացելուն, բանախոսն ասաց. «ԵՄ-ին անդամակցելու համար էլ այն լուրջ խոչընդոտ չի կարող հանդիսանալ»: