տուն Լուրեր Չպետք է լինեն պետության և հասարակության շահերին դեմ գործողություններ. փորձագետ

Չպետք է լինեն պետության և հասարակության շահերին դեմ գործողություններ. փորձագետ

108
0

Ruben-Mehrabyan_3

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը դժվարանում է ասել, թե «Հիմնադիր խորհրդարանի»ծրագրած գործողություններն ապրիլի 24-ին և դրանից առաջ ինչ իրավիճակ կստեղծեն Հայաստանի ներքաղաքական դաշտում: Փորձագետն ուղղակի հույս հայտնեց, որ պետության ու հասարակության շահերին դեմ գործողություններ չեն լինի, և ոչ մի գործողություն դուրս չի գա օրենքի ու Սահմանադրության շրջանակներից. «Հիմա դժվար է ասել ինչ կլինի, ժամանակը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» գործողություններին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ վերապահումներով է մոտենում այդ հարցին. «Ես չեմ կիսում իրենց մոտեցումները, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեսակետ արտահայտելու, սակայն նորից եմ կրկնում՝ դա չպետք է օրենքի շրջանակներից դուրս գա»: