Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ասաց, որ չպետք է բացառել դատավորների թվի ավելացնելը:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 21 դատավոր, մինչդեռ Հայաստանում 100.000 բնակչին բաժին է ընկնում 7 դատավոր: Ավելին՝ դատավորները ծանրաբեռնված են աշխատում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց՝ արհեստական ինտելեկտը ավելի լավ դատեր կանի:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ հիմնավոր կասկած կա, որ դատարանները ծանրաբեռնված են ոչ թե պրոցեսներով, ոչ թե վեճերով: «Կարծում եմ՝ այլընտրանքային վեճերի լուծման տարբերակն ունենանք, որից հետո նոր մտածել քանակի մասին»,- ասաց փոխվարչապետը:
Սոնա Դավթյան