տուն Լուրեր «Չոլկայով» մանկավարժներն ու Աննա Ստեփանյանի «պաթոսը» (տեսանյութ, լուսանկարներ)

«Չոլկայով» մանկավարժներն ու Աննա Ստեփանյանի «պաթոսը» (տեսանյութ, լուսանկարներ)

141
0

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի թափուր պաշտոնի համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել:

Երեւանի քաղաքապետարանը կարծես փորձում է հարցն անուշադրության մատնել, բայց Աննա Ստեփանյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Այսօր Ա. Ստեփանյանը մասնակցում էր Երեւանի ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ հրավիրված օգոստոսյան վերջին խորհրդակցությանը, որին ներկա էին նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցությանը հրավիրված էին նաեւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ, սակայն ոչ բոլորն էին ներկայացել:

Դպրոցների տնօրենները իհարկե չէին մոռացել վաղ առավոտյան հրավիրված խորհրդակցությունից առաջ հնարավորինս լավ շպարվել եւ մազերը հարդարել: «Չոլկայով» տնօրենների պակաս չկար: Խորհդակցության սկզբում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հայտարարեց, թե որոշել են խորհրդակցությունն այս անգամ այլ ձեւաչափով անցկացնել, մասնավորապես, ելույթները կլինեն կարճ, փոխարենը հարցուպատասխան կլինի: Սուքիասյանը չմոռացավ նշել, որ տնօրենները հարցերը էլեկտրոնային տարբերակով են ուղարկել ԿԳ նախարարին, հետեւաբար, դահլիճում կրկնելու անհրաժեշտություն չկա: Ապա ելույթ  ունեցավ հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ստեփանյանը: Նրա ելույթը համեմված էր պաթոսով եւ գեղարվեստական մեջբերումներով: Նա անընդհատ հիշեցնում էր, որ տնօրենը դպրոցի գլխավոր մանկավարժն է եւ  մատաղ սերնդին դաստիարակելու գլխավոր մենեջերը: Իհարկե, տիկին Ստեփանյանը առիթը բաց չթողեց կրթական հանդիպումը քաղաքականացնելու եւ Տարոն Մարգարյանին մեկ անգամ եւս հաճոյանալու համար մեջբերեց Մարգարյանի նախընտրական խոստումներից մեկ-երկուսը:

Still0412_00006 Still0412_00007 Still0412_00008 Still0412_00009 Still0412_00010

 

Still0412_00005

Սակայն Աննա Ստեփանյանը ոչ մի խոսք չասաց խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցի տնօրեններից շատերի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասին, տնօրեններին չհորդորեց նոր ուսումնական տարվան ընդառաջ զերծ մնալ կրթական ոլորտը քաղաքականացնելուց:

Ներկայացնում ենք նաեւ Araratnews.am-ի հարցազրույցը Աննա Ստեփանյանի հետ: Վերջինիս հետ խոսել ենք մրցույթ չհայտարարելու, կրթական ոլորտի քաղաքականացման եւ այլ հարցերի շուրջ:

Փայլակ Ֆահրադյան