տուն Քաղաքական Միջազգային Չնայած ԵՏՄ անդամակցությանը, ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ․ ԱՄՆ պետքարտուղարություն

Չնայած ԵՏՄ անդամակցությանը, ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ․ ԱՄՆ պետքարտուղարություն

93
0

2psaki-rt-russian-translation.si

Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած ամենաօրյա ճեպազրույցի ժամանակ այդ կառույցի պաշտոնական ներկայացուցչին հարց է ուղղվել, թե արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի՞ վնասի հայ-ամերիկյան հարաբերություններին։ Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդարական և տնտեսական բարեփոխումներին։

«Բոլոր պետություններն իրավունք ունեն ընտրելու տնտեսական ինտեգրման և զարգացման իրենց ճանապարհը համաձայն սեփական ազգային շահի։ Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու մյուս երկրի քաղաքական և տնտեսական ուղղվածությունը, ոչ էլ որոշելու, թե որ պետության որ դաշինքին կամ պայմանագրին կմիանա։ Միացյալ նահանգները շարունակելու են աշխատել Հայաստանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և պահպանելու այն առաջընթացը, որը կա հայ-ամերիկյան հարաբերություններում», — ասել է Փսակին։