տուն Քաղաքական Միջազգային Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ամերիկյան պարտատոմսեր է գնել

Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ամերիկյան պարտատոմսեր է գնել

208
0

bonds

Չնայած ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներին և Ռուսաստանից անընդհատ հնչող քննադատությանը, պուտինյան կառավարությունը շարունակում է գումարներ ներդնել ամերիկյան ֆինանսական պարտատոմսերում, որոնք թողարկվել են ԱՄՆ կառավարության կողմից։ Օգոստոսի համեմատ պարտատոմսերում ներդրված գումարն ավելացել է 3.6 մլրդ դոլարով՝ հասնելով 118.1 մլրդ-ի։

Ռուսաստանը ամերիկյան պարտատոմսերի քանակով զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ, Միացյալ նահանգների պարտատոմսերում ներդրումների ծավալն աճել է 1.1 տոկոսով՝ նախորդ ամսվա համեմատ, հասնելով 6.07 տրլն դոլարի։ Մասնագետները դա պայմանավորում են համաշխարհային տնտեսությունում գոյություն ունեցող անորոշություններով և աշխարհաքաղաքական զարգացումներով։