Նյու Յորքում տեղի ունեցած համերգում ելույթ ունենալիս ամերիկացի հանրահայտ երգչուհի Բեյոնսեի ականջից արյուն է հոսել. հայտնում է The Daily Mail-ը:
Երգչուհին դա նկատել է Haunted երգը կատարելիս, սակայն չի ընդհատել իր ելույթը: Տեղի ունեցածը տեսանկարահանվել է և հրապարակվել համացանցում:
«Երգում է նույնիսկ, երբ ականջից արյուն է հոսում», «Թագուհի Բեյոնսե»` Twitter-ում նման կերպ են արձագանքել երգչուհու հետ տեղի ունեցած միջադեպին նրա բազմաթիվ երկրպագուները: