տուն Լուրեր Չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց դեմ իշխանությունը պետք է պայքարի. Ֆարմանյան

Չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց դեմ իշխանությունը պետք է պայքարի. Ֆարմանյան

136
0

Samvel-Farmanyan

Այսօր օրենսդիրը քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ. գործունեության մասին» հաշվետվությունը:

Հարցի շուրջ շուրջ ելույթ ունենալով, պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց.

«Մեր պարագայում, երբ դեռ քաղաքական համակարգը ամբողջությամբ ձևավորված չէ Հայաստանում, երբ դեռ լրատվամիջոցները շարունակում են իրենց ենթադրելիից ավելի մեծ դերակատարությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում, քաղաքական ուժերի սպասելիքները լրատվամիջոցներից լինելու են միմյանց հակասող: Բնականաբար, որևէ քաղաքական գործչի համար շատ ավելի հեշտ է, եթե կան խնդիրներ, դրանք բարդել լրատվամիջոցի վրա:  Նոր չեն մեղադրանքները, որ այս կամ այն քաղաքական գործիչը հեռուստատեսությամբ երկար ժամանակ չի երևում: Ինչո՞ւմ է այս հարցադրումների հետին միտքը: Դա հետևյալն է. մենք լրջագույն վտանգ ենք ներկայացնում իշխանության համար, որ մեզ հեռուստաեթեր տրամադրելով` իշխանություններն իրենց համար ավելորդ խնդիրներ կստեղծեն: Բարեբախտաբար, հիմա չկա որևէ գործիչ, որ մեր հեռուստաեթերում չի երեւում»:

«Չկան նաև այնպիսի ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնց դեմ քաղաքական իշխանությունը պետք է պայքարի` արգելելով նրանց մուտքը հեռուստաեթեր»,- հավելեց պատգամավորը: