տուն Լուրեր Չկալովկա գյուղի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

Չկալովկա գյուղի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

108
0

Փետրվարի 17-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Չկալովկա գյուղի 6 բնակիչ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, Սևան քաղաքում՝ բնակարանի ջրատաքացուցիչի գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն: