տուն Լուրեր Չկա այդպիսի բան. Նաիրի Սահակյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Չկա այդպիսի բան. Նաիրի Սահակյանը՝ մանդատը վայր դնելու մասին

183
0

18280078_1144255199020185_234651511_n

ՀՀԿ տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Նաիրի Սահակյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե պատրաստվում է մանդատից հրաժարվել, պայմանով, որ եղբայրը՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, դարձյալ մարզպետ նշանակվի: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Նաիրի Սահակյանը. «Չկա այդպիսի բան»:

Հիշեցնենք, որ Նաիրի Սահակյանը պատգամավոր է ընտրվել Արագածոտնի մարզից ռեյտինգային ցուցակով: Նրա եղբայրը զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի  պաշտոնը նախքան ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրումը, որից հետո այդ պաշտոնը տրվեց Դաշնակցությանը:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` Նաիրի եւ Սարգիս Սահակյանները երեկ եղել են Բաղրամյան 26-ում, սակայն Սարգիս Սահակյանը հերքեց այս տեղեկությունները: