տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում կայացել է հավերի գեղեցկության մրցույթ

Չինաստանում կայացել է հավերի գեղեցկության մրցույթ

90
0

this-black-cockerel-was-crowned-winner-of-the-chicken-beauty-contest-136393356355303901-140922123426

Չինաստանի Հուբեյ նահանգի Իչան քաղաքում տեղի է ունեցել հավերի գեղեցկության մրցույթ։ Այս մասին հաղորդում է Metro-ն։

Եզրափակիչ փուլ է դուրս եկել 7 թռչուն։ Նրանց գնահատել են փետուրների խտությամբ, մարմնի մասերի ներդաշնակությամբ, քայլքով և «հատուկ ունակություններով»։

Հաղթել է Մեյ անունով հավը, որի տերը հայտարարել է, որ զարմացած չէ այս հաղթանակով, քանի որ համարում է Մեյին գեղեցկության մարմնավորում։ Նշվում է, որ ժյուրին նախապատվությունը տվել է Մեյին այն բանից հետո, երբ վերջինս պարել է չինական ժողովրդական երաժշտության տակ։

Դրանից հետո հավին վաճառել են աճուրդում 800 դոլարով։