Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Խո Խոտ գյուղի բնակիչներն ապշել են, երբ ագարակներից մեկում ծնվել է երկգլխանի գառնուկ։ Նշվում է, որ կենդանին ամբողջությամբ առողջ է, այն ի վիճակի է ծծել մոր կաթը և քայլել։
Պլիցեֆալիա կոչվող երևույթը, երբ կենդանին ծնվում է երկու գլուխով, պայմանավորված է երկու սաղմի միաժամանակ զարգացմամբ։ Սակայն վայրի բնության մեջ այն շատ հազվադեպ է, և հաճախ, երկու գլխով ծնված կենդանիներն արագ սատկում են։