Չինացի արտադրողները Apple ընկերության նորույթի շնորհանդեսից ընդամենը մեկուկես ամիս հետո ստեղծել են վերջին սերնդի «խնձորային» սմարթֆոնի՝ iPhone 6s -ի կրկնօրինակը: YouTube -ում դեռ հոկտեմբերի 25-ին էր հայտնվել չինական արտադրանքը ներկայացնող տեսահոլովակը
IPhone 6s -ի կրկնօրինակը ընդամենը 37 դոլար կարժենա, վստահեցնում են արտադրողները: Apple -ի սմարթֆոնի արժեքը սկսվում է 199 դոլարից ՝ երկու տարվա պայմանագիր կնքելու դեպքում ու 649 դոլարից, եթե օպերատորի հետ պայմանագրային պարտավորություններով չես կապվում:
Արտաքուստ սարքերն իրոք նման են: Օրինակ կրկնօրինակի էկրանի տրամագիծը նույն 5 դյույմն է, սարքը ներկայացված է երեք գույնով ՝ արծաթագույն, ոսկեգույն ու վարդագույն- ոսկեգույն, հայտնում է «ՌԲԿ»-ն: