ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը:
Համաձայն առաջարկության՝ կառավարության խնդրանքին համապատասխան` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն վաթսուն միլիոն չինական յուանի չափով` Հայաստանի Հանրապետության Հանրային Հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և Հայաստանի Հանրապետության այլ ծրագրերի քննարկման և իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Չինաստանի պետական զարգացման բանկը անհատույց օգնության վճարումների գրանցման իրենց համապատասխան գրքերում միմյանց անունով կբացեն անհատույց և առանց տոկոսադրույքի յուանով հաշիվ` որը կարճ կանվանվի «Օգնության հաշիվ 2016/1»: Օգնությունն օգտագործելիս կիրականացվի հաշվապահական հաշվառում` համաձայն Չինաստանի պետական զարգացման բանկի համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաև պարբերաբար միմյանց տեղեկատվություն կտրամադրվի հաշիվն օգտագործելու վերաբերյալ:
Նշենք, որ 60 միլիոն յուանն այսօրվա փոխարժեքով համարժեք է 4 միլիարդ 320 միլիոն 000 000 դրամին: