Չինաստանի արևելյան ափի մոտակայքում բախվել են պանամական նավթային և հոնկոնգյան բեռնատար նավերը. բախման հետևանքով անհետ կորած է համարվոմ 32 մարդ: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Պատահարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 6-ին: Բախման հետևանքով կորել է կապը նավթային լցանավի անձնակազմի հետ:
Պանամական նավթային նավում եղել է ընդհանուր առմամբ անձնակազմի 32 մարդ՝ Իրանի 30 քաղաքացի և Բանգլադեշի երկու քաղաքացի: