ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Չինաստանը հարավարևելյան ասիական տարածաշրջանի առաջատարն է։ Այս մասին Օբաման ասել է Պենտագոնում ԱՄՆ զինված ուժերի տարածաշրջանային հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ տարածաշրջանի շատ պետություններ ողջունում են ամերիկյան ներկայությունը Հարավարևելյան Ասիայում, քանի որ դա թույլ է տալիս ապահովել միջազգային օրենքների գործողությունը, ինչը շատ կարևոր է։
«Մենք պետք է անենք դա՝ ցուցադրելով համագործակցության և Չինաստանի հետ շփվելու մեր հետաքրքրությունը, որն, օբյեկտիվորեն, հանդիսանում է տարածաշրջանի գլխավոր խաղացողը», — ասել է Օբաման։ վերջինս շեշտել է, որ շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն շարունակի լավ հարաբերություններ պահպանել Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։ Օբամայի խոսքերով՝ ամերկյան զինվորականների շնորհիվ այդ հարաբերություները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։