տուն Քաղաքական Միջազգային Չինական Vivo-ն ներկայացրել է 3,98 միլիմետրանոց աշխարհի ամենաբարակ խելախոսները

Չինական Vivo-ն ներկայացրել է 3,98 միլիմետրանոց աշխարհի ամենաբարակ խելախոսները

87
0

vivo-x5-max1

Չինական Vivo ընկերությունը հայտարարել է Vivo X5 Max խելախոսի շնորհանդեսի ժամկետների մասին, որն ամենաբարակ խելախոսն է աշխարհում:

Ամենաբարակ մասում հեռախոսի հաստությունը կազմում է 3,98մմ, իսկ ամենահաստում՝ 4,75 մմ: Նորույթը ավելի բարակ է նախորդ երկու խելախոսներից: Vivo X5 Max-ն ունի 5,5 դյույմանոց սենսորային դիսփլեյ, 64 բիտանոց Qualcomm Snapdragon 615 պրոցեսոր Cortex-A53 միջուկով: Այն ունի 2 ԳԳբ օպերատիվ հիշողություն, 16 ԳԳբ ընդհանուր հիշողություն: Խելախոսը կարող է աշխատել երկու քարտով: Նախատեսված է նաև 128 ԳԳբ-անոց քարտ ներդնելու բնիկ: Տեսախցիկը 13 մեգապիքսելանոց է, դիմացի տեսախցիկը` 5 մեգապիքսել: