Կարաոկեի սիրահար չինացին որոշել է երգել Սպիտակցի Հայկոյի «Իմ ախպերս» երգը։
Համացանցում տարածվող տեսանյութում երևում է` ինչպես է չինացին ջանում արտաբերել հայերեն բառերը` միաժամանակ ուշադրություն չդարձնելով ռիթմին ու երաժշտությանը։
Հայ օգտատերերին զվարճացրել է չինացու կատարումը։
«Մեռնեմ բաղաձայն ձենիդ», «Նենց ա երգում, որ ախպերները աչքներիցս ընկնեն», «Մոռացա մեր հայերենը, ցան ցան ցան», «Շատ լավն ա, ապրես… ով ծիծաղում է, թող ինքն էլ ես տղու չափ երգի չինարեն», «Հայերենի համար սեղմել 1», «Կյանքի կտոր»։