տուն Լուրեր Չիլիում բժիշկները վիրահատության ժամանակ ֆուտբոլ են դիտել (տեսանյութ)

Չիլիում բժիշկները վիրահատության ժամանակ ֆուտբոլ են դիտել (տեսանյութ)

89
0

surgery_0

Համացանցում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես են չիլիացի բժիշկները վիրահատության ընթացքում դիտում Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի` Պորտուգալիայի հետ հանդիպումը: Mirror-ի փոխանցմամբ՝ թեթևամիտ բժիշկները կտուգանվեն:

Բժիշկները ոչ միայն դիտում են ֆուտբոլը, այլև` ընդհատում են իրենց գործողությունները` Չիլիի հավաքականի խաղի հանդեպ իրենց հիացմունքն արտահայտելու համար: Նշենք` վիրահատական սեղանին գտնվող հիվանդն, այդուհանդերձ, անգիտակից է:

Այս կադրերն արդեն հայտնվել են պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, որոնք խոստացել են հետաքննություն անցկացնել միջադեպի վերաբերյալ:

Չիլիացի ոստիկանները կարծում են, որ վիրաբույժները անթույլատրելի վարք են ցուցաբերել, որը կարող էր մինչև անգամ հիվանդի մահվան պատճառ դառնալ:
https://youtu.be/-lIyiXDVFJg