Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մահացավ ջազային սիրված երաժիշտ՝«Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Ինչպես նշում են ընկերները, նա հանկարծամահ է եղել թենիսի կորտերում։
Սիրված ջազմենի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունիսի 10-ին, ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ հունիսի 11-ին, ժամը 11.00-14.00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: