Չգրանցված աշխատողներն ավելի շատ փոքր ու միջին ընկերություններում են: Այս մասին այսօրլրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անանայանը նշեց, որ նման դեպքեր հաճախ հանդիպում են հանրային սննդի ոլորտում։
«Եղել է, որ մտել ենք այդ ընկերություն, տեսել ենք, որ կա 50 աշխատակից և իրենց հայտարարագրել են 50 աշխատակից, բայց աշխատող 10-15-ի անունները դրանց մեջ չեն: Այսինքն, անընդհատ ռոտացիա է լինում»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ըստ Անանյանի, փոքր ու միջին ընկերություններն ունեն շահութաբերության ցածր մակարդակ, հետևաբար նրանք փորձում են ինչ-որ զարտուղի ելքեր փնտրել հարկեր քիչ վճարելու համար:
Ինչ վերաբերում է 50 հազար նոր աշխատատեղի վերաբերյալ հայտարարություններին, Անանյանն ասաց. «50 հազար նոր աշխատատեղերի գերակշիռ մասը եղել են ստվերից դուրս եկածները: Մենք ապագայում ստվերից դուրս բերման նույնպիսի ծավալներ չենք սպասում»: