տուն Սպորտ Չգիտեմ՝ ով կստանա Ոսկե գնդակը, սակայն Մեսսին միևնույն է լավագույնն է. Բարսելոնայի...

Չգիտեմ՝ ով կստանա Ոսկե գնդակը, սակայն Մեսսին միևնույն է լավագույնն է. Բարսելոնայի նախագահ

83
0

8381f689bbce4c63aca58799ae8b7853

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է՝ անկախ այն բանից, թե ով կստանա այս տարվա «Ոսկե գնդակը»: Այս մասին հաղորդում է Ole-ն:

«Չգիտեմ, թե ով կստանա «Ոսկե գնդակը»: Սակայն անգամ եթե Մեսսին դա չստանա, ապա կարծում եմ, որ նա մեր և ողջ աշխարհի համար ֆուտբոլային պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա մինչև կարիերայի վերջ խաղա «Բարսելոնայում»: Նրա պայմանագիրը սպառվելու է 2018թ.-ին և այս 4 տարվա ընթացքում մենք վայելելու ենք նրա ֆուտբոլը», — նշել է Բարտոմեուն:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը կհրապարակվի հունվարի 12-ին: Հավակնորդների թվում են նաև Մանուել Նոյերն ու Կրիշտիանու Ռոնալդուն: