տուն Քաղաքական Միջազգային Չեզարե Պրանդելլին գովել է Մարիո Բալոտելլիին

Չեզարե Պրանդելլին գովել է Մարիո Բալոտելլիին

182
0

Prandelli-Balotelli

Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Չեզարե Պրանդելլին կարծիք  է հայտնել, որ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին ավել փորձառու ֆուտբոլիստ է դարձել: Պրանդելլին կարծում է, որ քսանհինգամյա հարձակվողը, չնայած իր բնավորությանը, Իտալիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, հաղորդում է Football Italia-ն

«Ես երկար ժամանակ ցավել եմ Մարիոյի համար և շարունակում եմ աջակցել նրան: Միշտ օգնել եմ նրան աճել և պաշտպանել եմ, նույնիսկ երբ նա կրակի տակ էր: Այս տղան ապրում է իր կյանքով, բայց ես լսել եմ, թե նա ինչպես է լուրջ թեմաներ քննարկում: Այնպես որ, կարծում եմ` Բալոտելլին ավելի հասուն խաղացողի է վերածվել. Մարիոն իտալական ֆուտբոլի մեծագույն տաղանդ է»,- մարզչի խոսքը  մեջբերում է պարբերականը: