տուն Քաղաքական Միջազգային Չեխիայի նախագահին արգելել են մասնակցել ուղիղ եթերներին՝ հայհոյանքների պատճառով

Չեխիայի նախագահին արգելել են մասնակցել ուղիղ եթերներին՝ հայհոյանքների պատճառով

78
0

JB4ee479_80258371

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն այլևս չի հրավիրվի ուղիղ եթերների։ Նման որոշում է կայացրել չեխական ռադիոյի խորհուրդն այն բանից հետո, երբ երկրի նախագահը կրկին անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել ուղիղ եթերում։

Ըստ խորհրդի՝ Զեմանի նման պահվածքը հակասում է հեռուստա և ռադիոհեռարձակումների մասին օրենքին, ինչպես նաև Չեխական ռադիոյի կոդեքսին։ Այսուհետ «Ռադիոժուռալ» հաղորդաշարը հետևելու է այդ կանոնակարգին։ Խորհուրդն իրավունք ունի եթեր թույլ չտալու այն մարդկանց, ում նկատմամբ կան հիմնավորված մտավախություններ, թե նրանք կօգտագործեն անթույլատրելի արտահայտություններ։